Ինչ է Ազգային առաջնորդության ինստիտուտը`
- կրթական հաստատություն երիտասարդների համար, որտեղ նրանք կարող են ձեռք բերել գիտելիքներ Աստծու, իրենց և իրենց շրջապատող աշխարհի մասին,
- համալսարանական ուսանողների և շրջանավարտների մի համայնք, ովքեր միավորված են քրիստոնեական արժեքներով և Հայ Առաքելական եկեղեցու շրջանակներում կազմակերպվող տարբեր ծառայությունների մեջ ներգրավածությամբ,
- Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմում գործող կրթական կենտրոն աշխարհականների համար,
- առաջնորդության զարգացման մի հաստատություն, ուր կարելի է կյանքի փորձ և հմտություններ ձեռք բերել առաջնորդության և հետևորդության բնագավառներում,
- անձնական աճ ձեռք բերելու մի վայր,
- հավատի, սիրո և հույսի մի համայնք տարբեր բնագավառներ ներկայացնող երիտասարդների համար,
- կամուրջ Մայր եկեղեցու և աշխարհիկ հասարակության միջև,
- կամավորների հաստատություն, որտեղ նրանք ծառայում են քրիստոնեական համայնքների զարգացմանը Երևանում և մերձակա բնակավայրերում,
- խտրականությունից զերծ մի միջավայր, որտեղ երիտասարդները կրթվում են միասին` անկախ սեռային, ազգային, սոցիալական և ֆիզիկական հաշմանդամությամբ պայմանավորված տարբերություններից,
- մի կազմակերպություն, որը կամրջում է հայ ուսանողներին եվրոպացի և ամերիկացի ուսանողների հետ:
Ինչ չէ Ազգային առաջնորդության ինստիտուտը`
- եկեղեցի,
- քաղաքական կազմակերպություն,
- կրոնական հաստատություն,
- համալսարան:
Պետրոս Մալաքյան
ԱԱԻ հիմնադիր նախագահ