Ֆոտո կենտրոն
2014 թվականի սեպտեմբերի 14-ին, Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ և թույլատրությամբ, մեկնարկեց Ազգային Առաջնորդության Ինստիտուտի կողմից կազմակերպվող «Կիրակնօրյա դպրոցներ» ծրագիրը՝ վերը նշված թեմում: Ծրագիրն իրականացվում է Արարատի մարզի Դալար գյուղում, սակայն, հնարավորության դեպքում, այն հետագայում կարող է իրականացվել նաև այլ համայնքներում...
2011թ. հոկտեմբերից Ազգային առաջնորդության ինստիտուտում ծնունդ առավ ևս մեկ ծրագիր` «Կանթեղ» (քրիստոնեական կրթություն մանկատներում և հատուկ դպրոցներում), որն սկզբում իրականացվում էր Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Այս մանկատանն ապրում էին մինչև 14 տարեկան երեխաներ, որոնցից ոմանք ունեին նաև տարբեր ֆիզիկական խնդիրներ: Սաներին այլ մանկատներ ուղարկելուց ու մանկատան կարգավիճակի փոփոխումից հետո ծրագիրը, 2012 թ. Նոյեմբերից, իրականացվեց Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում...
2013 - 2014թթ․ -ին ԱԱԻ-ն Inside|Out Global կազմակերպության հետ համատեղ իրականացրեց Ֆիլմ Ճամբար ծրագիրը։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
• Յուրաքանչյուր աշակերտի հոգեւոր արժեքները հիմնված Աստվածաշնչյան աշխարհայացքի վրա
• Անհատական պատմությունները
• Ուսանողների նկարահանած ֆիլմերի պրեմիերաները եւ լրացուցիչ ձեռքբերումները
• Ուսանողներին ստեղծագործելու այլ հնարավորությունների առաջարկումը
Ամերիկյան Inside/Out Global կազմակերպության և Ազգային առաջնորդության ինստիտուտի համագործակցությամբ 2014 թվականից իրականացվում է «Ֆիլմ խմբակ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ստեղծել ստուդիա՝ օգնելու երիտասարդներին արտահայտել իրենց ստեղծագործական մտահղացումները և ապրումները ֆիլմերի և այլ տեսանյութերի միջոցով: Խմբակը դաձել է մի վայր, որտեղ մասնակիցները կարող են ազատ արտահայտվել, կիսվել իրենց պատմություններով և ներկայացնել այսօրվա Հայաստանը՝ իր սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներով, բայց այդ խնդիրներն անցկացնելով սեփական պրիզմայով և հիմնվելով անձնական ապրումների ու զգացողությունների հիման վրա: Ստուդիան միջավայր է ստեղծել կրթական և ստեղծագործական մտահղացումների համար...
PStudio-ն արվեստի ծառայություն էր հիմնադրված 2005թ-ին , որը ղեկավարում էր երիտասարդ արվեստագետների և աշխարհիկ առաջնորդների թիմը, որոնք Ազգային առաջնորդության ինստիտուտի ՔՆԱԶ շրջանավարտներ էին: PStudio-ի արվեստագետները հավատարմորեն ծառայում էին Հայ Առաքելական Եկեղեցուն, նրա վերածննդի և հայ քրիստոնեական ժառանգության վերականգնման համար:
PStudio-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի երիտասարդ արվեստագետների հոգևոր զարթոնքին և աճին դեպի աստվածահաճո գեղարվեստական ստեղծագործություն և կառուցել արվեստի համայնք, որը հիմնված է Սուրբ Գրքի ճշմարտության և քրիստոնեական հոգևոր արժեքների վրա...
Ամուսնական դասընթացը սկիզբ է առել Լոնդոնում, 1996 թվականին, իսկ նյութերը առաջին անգամ լույս են ընծայվել 2001 թվականին: Ազգային Առաջնորդության Ինստիտուտը իրականացնում է այս ծրագիրը 2005 թվականից։ Այս դասընթացը ամուսնացած զույգերի համար է. անկախ այն բանից` նրանք միասին են մեկ, թե վաթսունմեկ տարի, լավ հարաբերությունների, թե անհաշտության մթնոլորտում են: Այս դասընթացի գործնական մեթոդները կիրառելի են բոլորի համար:
Դասընթացը կազմված է 7 մասից, որոնք եզրափակվում են Ամուսնական դասընթացի խնջույքով...