

TEAM BUILDING ԾԱՂԿԱՁՈՐ
2024թ․ մարտի 2-3 - ին 15 մասնակիցների հետ միասին մեկնեցինք Ծաղկաձորի “Ալիք” հանգստյան տուն, միասին անց կացնելու թիմային աշխատանքներ։ Այս ճամփորդությանը միացան նաև ՔՆԱԶ ծրագրի շրջանավարտներից ոմանք։ Երկու օրերի ընթացքում երիտասարդները խաղում էին տարբեր թիմային խաղեր, մասնակցում էին մրցույթների, խաղում էին ձների մեջ, անում տարբեր առաջադրանքներ, դիտում ֆիլմ և իհարկե մասնակցում Սուրբ Պատարագի։ Օրերը շատ լեցուն էին և հագեցած։ Այս փոքրիկ միջոցառումը էլ ավելի մտերմացրեց մեր մասնակիցներին և առիթ հանդիպսացավ նոր հետաքրքիր ծրագրերի ծնունդի։
ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ
Մայիսի 25-ին ԱԱԻ գրասենյակում տեղի ունեցավ նկարչության փոքրիկ բաց դաս, որի ընթացքում մասնակիցները Առաքելական սերունդ ծրագրի ուսանող Մայրանուշ Կարագյոզյանի հետ միասին նկարեցին Մարտիրոս Սարյանի "Քայլող կինը" կտավը։ Դասը շատ ոգեշնչող էր: Մասնակիցները խանդավառ էին և սովորելու ցանկությունով լի՝ ստեղծելով աշխույժ և համագործակցային մթնոլորտ: Շատ հույս ունենք, որ այս գեղեցիկ միջոցառումը շարունակական կդառնա մեր գրասենյակում։ Այն կարող է դառնալ նաև նոր ծրագիր, որի կազմակերպիչը կլինի ԱԱԻ ուսանողը։