«Մարտահրավեր ճամբար» ծրագիր
«Մարտահրավեր ճամբար» ծրագիրը վեցօրյա ճամբարային ծրագիր է հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար:
ԱԱԻ-ն իրականացնում է «Մարտահրավեր ճամբար» ծրագիրը 2015թ.-ից։
Ծրագրի նպատակն է հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց դրդել դեպի ինքնաճանաչում և ինքնազարգացում՝ կազմակերպելով նրանց համար անսովոր միջոցառումներ և դրանով իսկ խթանելով նրանց ֆիզիկական և հոգևոր կարողությունների զարգացմանը: Ծրագիրը նպատակ է դրել օգնել շարժման խնդիրներ ունեցող մարդկանց բացահայտել իրենց իսկական ներուժը և բարձրացնել իրենց ինքնագնահատականը, ինչպես նաև բարելավել իրենց հաղորդակցությունը հասարակության հետ:
Ծրագրի նկարագրություն
Ծրագիրը գործում է երկու հիմնական ուղղություններով՝ ֆիզիկական/սոցիալական և հոգևոր: Այն տրամադրում է միջոցներ՝ շարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց դրդելու ակտիվ ֆիզիկական ապրելակերպ վարել 6-օրյա ակտիվ ճամբարային ծրագրի միջոցով դրանում ներգրավված կամավոր օգնականների օգնությամբ. ինչպես նաև բարձրացնել իրենց ինքնագնահատականը հոգևոր զրույց-քննարկումների միջոցով և հնարավորություն տալ բացահայտելու կյանքի գույները հոգևոր տեսանկյունից:
Թիրախային խումբ են համարվում 18 տարեկանից բարձր շարժման խնդիրներ ունեցող անձինք։
Նախատեսված միջոցառումներն ու կիրառվող մեթոդներն են՝ ֆիզիկական վարժություններ, աղոթք, ֆիզիոթերապևտի և հոգեբանի ծառայություն (այլընտրանք), հոգևոր զրույց-քննարկումներ, ժամանցային և սպորտային խաղեր, ճոպանուղի, ձիավարություն, ձեռքի աշխատանք, թիմային խաղ-առաջադրանքներ և այլ միջոցառումներ։
Հետևողականություն
Ծրագրի ազդեցությունը կայուն դարձնելու համար ԱԱԻ-ն իրականացնում է հետևողականություն երկու եղանակով. նախ՝ ծրագրի ձևաչափը թույլ է տալիս ավելացնել մասնակիցների թիվը՝ հնարավորություն տալով նախորդ տարվա ծրագրին մասնակցած որոշ երիտասարդների լինել ծրագրի մաս, նրանք կարող են միանալ թիմին և ստանձնել որոշակի պարտականություններ կամ իրականացնել որոշ անձնական նախաձեռնություններ: Երկրորդ, մասնակիցները հրավիրվում են ներկա գտնվելու «Հեռանկար» ծրագրին։