Որթատունկ
Ծրագրի նպատակը
“Որթատունկ” ծրագիրը նպատակ ունի հավաքել երիտասարդներին քննարկելու հենց իրենց հուզող հարցերը։ Առաջին հանդիպման ժամանակ բոլոր մասնակիցները գրում են իրենց թեմաները փոքր թղթերի վրա, որոնք վիճակահանությամբ հանվում են ամեն դասի վերջում և քննարկվում են հաջորդ հանդիպմանը։
Ծրագրի ընթացքը
Ծրագիրը ստեղծում է ժամանցային միջոցառում, մտերմիկ և ազատ մթնոլորտ՝ հարմարեցված երիտասարդների կարիքներին։
- Երիտասարդները միասին պատրաստում են այդ օրվա սնունդը։
- Ազատ նստում են սնվելու ու միաժամանակ քննարկում են նախապես ընտրված թեման առաջնորդի ուղղորդմամբ։
- Վիճակահանությամբ ընտրում են հաջորդ հանդիպմանը քննարկելիք թեման։
Ծրագրի ընթացքում իրականանում է մեկ արտագնա սեմինար։
Ծրագրի թիրախ խմբեր/շահառուներ
Ծրագրին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդները:
Ծրագրի ղեկավարն է Նինա Խաչատրյանը, կազմակերպիչներն են Հեղինե և Անի Աբրահամյանները, ծրագրի առաջնորդն է՝ Նաիրա Աջամյանը, ծրագրի օգնականն է՝ Դավիթ Մարուխյանը։
Այս տարվա ընթացքում ծրագիրը իրակացել է երկու անգամ։