Ծրագրի նպատակը
Ծրագրի հիմնական նպատակը՝ նպաստել Հայ Առաքելական եկեղեցում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը, հոգևոր գիտելիքների տրամադրման և դրանց կիրառելիության միջոցով: ԱԱԻ-ն համալրել նոր շահառուներով, ներգրավվելով նրանց ուսուցման տարբեր ծրագրերում, որտեղ ուսանողները և շրջանավարտները կունենան ծառայության միջավայր:
Ծրագրի ընթացքը
Կազմակերպել և իրականացնել շաբաթը մեկ հանդիպում հոգևորականի հետ (նախատեսվում է հրավիրել սարկավագի կամ քահանայի, ով հանդիպման ամբողջ ընթացքում կլինի երիտասարդների հետ)։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել 12 շաբաթ: Տարածվում է հայտարարություն դասընթացի կազմակերպման մասին։ Հավաքագրվում է լսարան՝ բաղկացած մոտ 20 հոգուց: Հանդիպման տևողությունը՝ 2-ից 3 ժամ, հյուրասիրությամբ: Դասընթացի սկզբում ընդհանուր լսարանում հոգևորականը խոսելու է թեմայի շուրջ, որից հետո բաժանվում են փոքր խմբերի (ըստ մասնակիցների քանակի՝ 2-3 խումբ) և առաջնորդների օգնությամբ քննարկում են օրվա նյութը:
Ծրագրի ընթացում նախատեսվում է երկօրյա արտագնա սեմինար:
Ծրագրի թիրախ խմբեր/շահառուներ
Ծրագրին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդները:
Ծրագրի առանցքային թեմաները
Թեմա 1: Քրիստոնեություն
1) Ի՞նչ է քրիստոնեությունը, քրիստոնեության առաջացում
2) Արդյոք Քրիստոնեությունը դեռ արդիական է
3) Հայ առաքելական եկեղեցու ձևավորում
Թեմա 2: Վախեր եւ անհանգստություններ
1) Փորձությունները վախերի և անհանգստությունների ձևով
2) Ինչպես է վախը ներգործում մեզ վրա
3) Միայնության զգացում և հուսահատություն
4) Ինչպես կարող ենք հաղթահարել վախն ու անհանգստությունը
Թեմա 3: Մեղք
1)Ի՞նչ է մեղքը
2)Ինչպե՞ս է այն վնասում մեր հոգուն և մարմնին
3)Մեղքից ազատվելու ճանապարհները
Թեմա 4: Չարի ներգործությունը
1) Ի՞նչ է չարը
2) Ինչպե՞ս է չարը ներգործում ժամանակակից կյանքում
3) Արդյոք փոխվել են չարի գործիքները
Թեմա 5: Պատերազմ
1)Ի՞նչ է պատերազմը և ինչի համար են դրանք մղվում
2)Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս պատերազմների իրականացումը և մարդկանց զոհվելը
3)Հոգևոր պատերազմ
Թեմա 6: Բժշկություն
1)Բժշկության տեսակները,
2) Ինչպես է Աստված բժշկում մեզ
Թեմա 7: Սեր
1) Ի՞նչ է սերը
2) Սերը և ընկերական հարաբերությունները քրիստոնեական կյանքում
Թեմա 8: Նախաամուսնական հարաբերություններ
1) Նախաամուսնական սեռական կյանք
2) Փոխզիջում
Թեմա 9: Ամուսնության ինստիտուտը քրիստոնեության մեջ
1) Այր ու կին մի մարմին
2) Դավաճանություն
3)Համատեղ քրիստոնեական կյանք
Թեմա 10: Ամուսնալուծություն
1) Ամուսնալուծության պատճառները և թույլատերելիությունը
2)Օրինական ամուսնալուծություն
3) Ինչպե՞ս խուսափել ամուսնալուծությունից
Թեմա 11: Ներում
1)Ի՞նչ է ներումը
2)Արդյոք մենք պետք է ներենք մեր թշնամիներին
3) Ինչպե՞ս ներել
Թեմա 12: Կյանքի իմաստ
1) Ի՞նչու ենք ծնվում
2) Ինչպե՞ս գտնել մեր առաքելությունը
3) Շնորհներ: