Ուխտագնացություն Տաթև
Ծրագրի նպատակը
Ուխտագնացության նպատակն է մեր ԱԱի-ի շրջանավարտներին և ներկայիս ուսանողներին համախմբել ընդհանուր գաղափարախոսության շուրջ: Նպաստել վերջիններս հոգևոր աճին, ուխտագնացությամբ մերձանալ մեկս մյուսի հետ, աղոթելու միմյանց համար, հնարավորություն ստանալ ինքնճանաչման ու ներհայեցողության միջոցով հաղորդակցվելու աստվածային պատգամներին, մեր հոգևոր հարուստ ժառանգությանն ու զարդարվելու աստվածային հոգեիմացությամբ` արժանանալու և ժառանգակիրները լինելու հավիտենական կյանքի :
Ծրագրի ընթացքը
- Մասնակից լինել Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ժամերգություններին
- Մասնակցել Սուրբ Պատարագին
- Ընթերցել Աստվածաշունչ
- Աղոթել միմյանց համար
- Հանդիպել Հայր Միքայելի և Հայր Սահակի հետ
Ծրագրի թիրախ խմբեր/շահառուներ
ԱԱԻ-ի ներկայիս ուսանողները, ովքեր ավարտել են առնվազն Առաքելական սերունդ ծրագիրը, ինչպես նաև ՔՆԱԶ ծրագրի շրջանավարտներ, ովքեր կցանկանան միանալ։ Ընդհանուր թվով 20 անձ:
Ծրագրի իրականացում
2024թ․ սեպտեմբերի 6-ից 8-ը ԱԱԻ 11 մասնակիցներից բաղկացած խումբը կազմակերպության հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի օրհնությամբ մեկնեց անմոռանալի հոգևոր ճամփորդության դեպի Տաթևի վանական համալիր: Երեք անհավանական օրերի ընթացքում մենք ընկղմվեցինք աղոթքի, ժամերգությունների և Սուրբ Պատարագի մեջ՝ վայելելով վանքի և նրա շրջակայքի խաղաղությունն ու գեղեցկությունը: Հնարավորություն ունեցանք զրուցելու և ստանալու Հայր Սահակի և Հայր Միքայելի օրհնությունը։ Այս ուխտագնացությունը նորոգման և միասնության ժամանակահատված էր՝ հիշեցնելու հավատքի և համայնքի զորության մասին: Ուխտագնացության կազմակերպիչ՝ ՔՆԱԶ ծրագրի շրջանավարտ Գրետա Գևորգյան։